Նշվել է, որ Ադրբեջանի այս և նախորդած գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն և ի ցույց են դնում Ադրբեջանի իշխանությունների նպատակը էթնիկ զտման ենթարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Մենք էլ նիստին հետևեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ մեր նստացույցի շրջանակներում, և վաղը քննարկելու ենք մեր պայքարի հաջորդ քայլերը:
Արդեն ութ օր է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը:
Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 26 երեխա՝ 13 աղջիկ և 13 տղա։
Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։
Դեկտեմբերի 20-ին՝ 19։30-ին, Ազատության հրապարակից մեկնարկեց քայլերթ։
Կարոն վերջին պատերազմից առաջ հողագործությամբ էր, զբաղվում, ուներ գյուղտեխնիկա։ Այս ամսվա սկզբին փորձել էր ցորեն ցանել, բայց սահմանից դիտարկվող դաշտի ուղղությամբ արդբեջանցի զինվորները կրակ էին բացել։
Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից և կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։
Մասնավորապես զեկուցվել է, որ հանրապետությունում ալյուրի պաշարները բավարար են, և հացի արտադրության հետ կապված խնդիրներ չկան: